Ինչպե՞ս է անցել Հայկ Մարությանի ներկայացման պրեմիերան. «Հրապարակ»․ տեսանյութ

Ինչպե՞ս է անցել Հայկ Մարությանի ներկայացման պրեմիերան. «Հրապարակ»․ տեսանյութ

Ինչպես հայտնի է, պատերազմի պատճառով Հայկ Մարությանը չեղարկել էր սեպտեմբերի բոլոր ներկայացումները: Երեկ՝ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքապետը» ներկայացման պրեմիերան: 

Ըստ «Հրապարակի»` Մարությանը հիմնականում ծավալվել է ՔՊ-ում և ՔՊ-ական իշխանության ներսում առկա մթնոլորտի, բարքերի, մարդկանց պաշտոնների նշանակման և ազատման ՔՊ-ական մեթոդների վրա` բաց քննադատության ենթարկելով այդ ամենը: Ներկաներից մեկի դիտարկմամբ` Հայկ Մարությանը, քննադատելով ՔՊ-ին, կարծես թե խնայում էր Նիկոլ Փաշինյանին, փոխարենը բավականին կոպիտ ծաղրանքով էր անդրադառնում իր երբեմնի մտերիմ ընկերոջը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նկատել են նաև, որ նախկին ՔՊ-ական քաղաքապետը ավելի դրական լույսի ներքո, եթե չասենք` շողոքորթությամբ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին նվիրված հատվածները: Քննադատել է նաև իրենից հետո ընտրված քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: 

Լրատվականի հաղորդմամբ` Փաշինյանին նվիրված հատվածում, օրինակ, Մարությանը ծաղրել է նրան` հիշեցնելով, որ նրան համեմատում են Աստծու հետ, մի բան էլ` ավելի բարձր: Եւ, թվարկելով տասը պատվիրանները, Մարությանր հասնելով «Ուրիշ կուռքեր մի փնտրիր»-ին, ասել է. «Հազար ասինք` Քոչարյանին չեմ հանդիպել»:

Ընդ որում, եթե նախորդ իշխանությունների օրոք Հայկոյի մասնակցությամբ ներկայացումներում քաղաքական հումորն ու սատիրան արտահայտվում էր ակնարկների տեսքով, բայց բոլորս հասկանում էինք` ում մասին է խոսքը կամ ում է ուղղված, ապա այս ներկայացմանը ամեն ինչ գրեթե բաց և թափանցիկ է եղել` անվանական, ինչը ավելի անհետաքրքիր է դարձրել ներկայացումը:

Մանրամասները` «Հրապարակի» տեսանյութում: