Պատմության այս օրը․ Ուժ չգործադրելու միջազգային օր

Պատմության այս օրը․ Ուժ չգործադրելու միջազգային օր

MediaHub.am-ը շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունը աշխարհում։ Դե իսկ  հոկտեմբերի 2-ին ամբողջ աշխարհը տոնում է ուժ չգործադրելու միջազգային օրը։

Տոնը նույնականացվում է պատմությունը փոխած հզոր կերպարներից մեկի՝  Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի ՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման գաղափարախոոսներից ու ղեկավարներից մեկի՝ Մահաթմա Գանդիի հետ։ 

Գանդին, որպես պայքարի միջոց, ընտրել էր խաղաղ ապստամբությունը․ պայքար առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է։

Եվ ինչպես Գանդին էր ասում, աշխարհում պայքարը ոչ թե լավ ու վատ մարդկանց միջև է, այլ յուրաքանչյուր մարդու հոգում՝  կյանքի ու մահվան, չարի ու բարու միջև։