Քանի՞ մարդ է մահացել ցույցերի ժամանակ

Քանի՞ մարդ է մահացել ցույցերի ժամանակ

Իրանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 200 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ անվտանգության խորհրդին։

Զոհերի թվում են ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհված անվտանգության աշխատակիցներ, «թշնամական խմբերի» ոչնչացման ժամանակ և անկարգությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձինք, ինչպես նաև զինված հակահեղափոխական և անջատողական խմբավորումների անդամներ։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ բողոքի ակցիաները վնաս են հասցրել վարչական, պետական ​​և մասնավոր կազմակերպություններին, որը գնահատվում է տրիլիոն իրանական ռիալ։

Իրանում բողոքի ցույցերն ու անկարգությունները սկսվել են սեպտեմբերի կեսերին։ Դրանց պատճառը Մահսա Ամինիի մահն է. աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրան բերման է ենթարկել հիջաբը «սխալ» կրելու համար։ Նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով ղեկավարի խոսնակ Ֆոլքեր Թյուրքը հայտնել է, որ Իրանում վերջին երկու ամսվա ընթացքում ավելի քան 300 մարդ է սպանվել։

Նյութի աղբյուրը՝  hraparak.am