Խոշոր ապրանքանիշերը դադարեցրել են գովազդը Twitter-ում

Խոշոր ապրանքանիշերը դադարեցրել են գովազդը Twitter-ում

Համաշխարհային գրեթե բոլոր խոշոր բրենդները ժամանակավորապես դադարեցրել են գովազդը Twitter-ում՝ իր գնած ընկերությունը ղեկավարելու հարցում միլիարդատեր Իլոն Մասկի քաոսային մոտեցման պատճառով։

Թերթի տվյալներով՝ WPP-ն այժմ Twitter-ում գովազդը համարում է խիստ ռիսկային։ Մասկի հրամանով զանգվածային կրճատումները շատ ավելի դժվար են դարձրել գովազդ գնող ընկերությունների համար սոցիալական ցանցերի աշխատակիցներից արձագանք ստանալը և նրանց գովազդային արշավների արդյունավետությունը չափելը։