Ավտոբուս է վթարել. տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 5 երեխա

Մոսկվայի հարավ-արևելքում ավտոբուսի հետ վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 5 երեխա. այդ մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Վարորդը, նախնական տվյալներով, կորցրել է կառավարումը և բախվել քաղաքային լուսավորության կայմին։