Ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի մայրաքաղաքում Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել։
«Ուշադրությու՛ն. Կիևում օդային տագնապ է հայտարարվել։ Բոլորին խնդրում ենք շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ»,- գրված է վարչակազմի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ազդանշաններ են հնչել Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Պոլտավայի և Խարկովի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի շրջաններում։ Բացի դրանից ազդանշաններ են հնչել Նիկոլաևի, Օդեսայի եւ Չերկասի շրջաններում։