Երեխան այրվածքներ է ստացել հեռախոսի լիցքավորիչի պայթյունից

Երեխան այրվածքներ է ստացել հեռախոսի լիցքավորիչի պայթյունից

ՌԴ Լենինգրադի մարզի Լոմոնոսովսկի թաղամասում դեռահասը այրվածքներ ու շմոլ գազից թունավորում է ստացել բնակարանում բռնկված հրդեհի ժամանակ։

Հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցի բազմաբնակարան շենքում, փրկարարների ժամանման պահին բնակարանի պատուհաններից թանձր ծուխ է դուրս եկել, այրվել  է կահույքը։ 14-ամյա դպրոցականին հաջողվել է հրդեհված բնակարանից փախչել, բժիշկները նրա մոտ ախտորոշել են շմոլ գազի թունավորում և թեթև այրվածքներ, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա տանը մենակ է եղել։ Հրդեհի պատճառ կարող է լինել հեռախոսի պայթած լիցքավորիչը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում երեխա է մահացել շտապօգնության մեքենայում բնակարանում բռնկված հրդեհից։