Արտահերթ ընտրությունների հոտ եմ առնում. Երևանի ավագանու անդամ

Արտահերթ ընտրությունների հոտ եմ առնում. Երևանի ավագանու անդամ

Երևանում արտահերթ ընտրությունների հոտ եմ առնում. այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը.

"Այլ բացատրություն չունեմ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում տեղի ունեցող բեսպրեդելի և այդ բեսպրեդելը վերահսկել, կանխել չցանկանալու երևույթին:

Իմ նկատած կոպիտ ապօրինությունների մեծ մասը վկայում են շտապողականության մասին, երբ պետք է ամեն գնով արագ գոհացնել բնակիչներին (կարդա՝ ընտրողներին): Ուստի շինաշխատանքների մրցույթներն արվում են առանց նախագծի և նախահաշվի մրցույթների:

Նախորդ շաբաթներին ձեզ արդեն իսկ ներկայացրել էի աղաղակող խախտումներով գնման մրցույթներ: Այսօր կավելացնեմ ևս մի քանիսը:

Կրկին Նոր֊Նորք վշ.ը հայտարարել է բակի բարեկարգման մրցույթ, որտեղ ՉԿԱ ՀԱՍՑԵ, ՉԿԱ ՆԱԽԱԳԻԾ, ՆԱԽԱՀԱՇՎԻ ՎՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՆԻՔԸ: https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...#

Մալաթիա վշ. տանիքներ և եզրաքարեր ... ՉԿԱ ՀԱՍՑԵ, ՉԿԱ ՆԱԽԱԳԻԾ, ՆԱԽԱՀԱՇՎԻ ՎՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՆԻՔԸ:

https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...#

Եզրաքարի վերանորոգում, կամ փոխարինում, նյուջերսիների վերանորոգում։ 1գծամետրի համար 296792դրամ, մոտ 300հազար

Ի դեպ տարբեր աշխատանքները տարբեր վայրերում են, որոնք այս նախահաշվում բերվել են հանրագումարի և միավորի գինը դրվել է շուրջ 300հազար, այնինչ դրանք իրար հետ համատեղելի չեն ու հանրագումար չէր կարող ստացվել։

Օրինակ եթե մի տեղ դրվի նյուջերսի տեսակի հենապատ, այդ նույն տեղում չի դրվի բազալտե եզրաքար։

Հետևաբար այդ երկուսի գումարը իրար հետ մեկ գծամետրի համար անգրագիտություն է, կամ միտումնավոր մանիպուլացիա որ մեծ գումար գրվի ու գումարը հետո ուտվի:

Գնացինք առաջ ...

Բազմաբնակարան շենքի մուտքերի վերանորոգման մրցույթ Ավան վշ.ի կողմից https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...# . թաղապետարանը 34մլն դրամի գնում է հայտարարաել ԱՌԱՆՑ ՆԱԽԱԳԾԻ,

նախահաշվի փոխարեն էլ էլի մի անորոշ աղյուսակ է, որևէ լիցենզավորված ֆիրմայի կնիք կամ շտամպ ՉԿԱ:

Ի՞նչ է սա, եթե ոչ բեսպրեդել: Ու քանի որ պատշաճ արձագանք չի հետևում վերահսկող մարմինների կողմից, կասկած ունեմ, որ սա արտոնված բեսպրեդել է":

Լուսանկարներին և գրառմանն ամբողջապես կարող եք ծանոթանալ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում։