Մեքենան գլխիվայր շրջվել է․ կա 7 վիրավոր

Մեքենան գլխիվայր շրջվել է․ կա 7 վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ դեկտեմբերի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 08։45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Երվանդ Մ․-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Երվանդ Մ․-ն, նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Վարդիթեր Մ․-ն, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 37-ամյա Արաքսյա Ս․-ն, 63-ամյա Համեստ Մ․-ն, 47-ամյա Արմինե Բ․-ն, 37-ամյա Լիլիթ Կ․-ն և 41-ամյա Արմեն Մ․-ն տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։