Կինը վառարանում այրել է նորածին երեխային

Ղազախստանի բնակիչը վառարանում այրել է նորածին երեխային. փոխանցում է sputnik.kz-ը։
Կինն այսօր այդ մասին պատմել է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ։ 32-ամյա բնակչուհին բժշկին հայտնել է, որ 3 օր առաջ ծննդաբերել է տանը:
Վերջինս իր արարքը հիմնավորել է նրանով, որ փոքրիկը կենդանության նշաններ ցույց չի տվել։
Ոստիկանությունը դեռ մեկնաբանություն չի տվել: