Կասպից ծովի ափին մոտ 700 սատկած փոկ է հայտնաբերվել. ո՞րն է պատճառը (տեսանյութ)

Կասպից ծովի ափին մոտ 700 սատկած փոկ է հայտնաբերվել. ո՞րն է պատճառը (տեսանյութ)

Մախաչկալայում Կասպից ծովի ափին, Նավթաբազայից մինչեւ Սուլակի գետաբերան տարածքում 650-700 սատկած փոկերի մարմիններ են հայտնաբերվել. այդ մասին հայտնում է ՌԴ Ձկնորսության Հյուսիսկովկասյան տարածքային վարչությունը։ 

Հայտնաբերված կենդանիների թիվը կարող է աճել։ Գերատեսչությունում հայտնել են, որ մահվան պատճառը դեռ չի պարզվել։ Իրավասու մարմինները հայտնել են, որ լաբորատոր հետազոտություններ պետք է կատարվեն։

Տեսանյութը՝ այստեղ